Ալիևը հուսով է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ-ի ջանքերն արդյունք կտան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր շնորհավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ծննդյան կապակցությամբ, հայտնում է APA գործակալությունը:
Նամակում ասվում է, որ Ադրբեջանին ու Միացյալ Նահանգներին միավորում են համագործակցությունն ու ռազմավարական գործընկերությունը:
Ալիևը բարձր է գնահատում երկկողմ հարաբերությունների ընդլայման գործում Օբամայի ներդրումը:
«Մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ի ջանքերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ու անձամբ ձեր՝ պարոն նախագահ, որ գործադրվում են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի արագ ու արդարացի լուծման համար, կտան արդյունք»,- ասված է նամակում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծնվել է 1961 թվականի օգոստոսի 4-ին: