Բաժիններ՝

Առևտրի ոլորտը «փչացրել է» ՀՀ Գործարար միջավայրի ցուցանիշը

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կառուցվող Գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ) 2015թ-ի երկրորդ եռամսյակում կազմել է 50.7, ինչը իր նախորդ եռամսյակի մակարդակից ցածր է 0.1 կետով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ՝ 5.3 կետով:
Այս եռամսյակ ԳՄՑ մակարդակը հիմնականում պայմանավորվել է առևտրի ոլորտի հաշվեկշռի 6.1 կետով նվազմամբ։ Մյուս ոլորտներում աճ է գրանցվել. արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ոլորտների հաշվեկշիռները, համապատասխանաբար, 1.8, 1.5 և 1.6 կետով ավելացել են: Սակայն առևտրի ոլորտում բացասական սպասումներ այնքան են աճել, որ չեզոքացրել են մյուս ոլորտների դրական էֆեկտը։

GMC

Պարզաբանում

Գործարար միջավայրի արժեքը հաշվարկվել է արդյունաբերությունում՝ թողարկման ընթացիկ և սպասվող ծավալների ու պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների, շինարարությունում՝ ընկերության ներկա տնտեսական վիճակի և աշխատողների ընթացիկ թվաքանակի, առևտրում՝ թողարկման ընթացիկ և
սպասվող ծավալների և արտադրանքի նկատմամբ պահանջարկի, ծառայություններում՝ ընկերության ներկա ու սպասվող տնտեսական վիճակի փոփոխությանը վերաբերվող հարցերի պատասխանների սեզոնային հարթեցված
մակարդակների հիման վրա:

Կարդացեք նաև

Ցուցանիշի հաշվարկման համար տրվող հարցերը ունեն պատասխանների հետևյալ տարբերակները. աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: Պատասխանների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետև դրական պատասխանների տեսակարար
կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը` ստանալով պատասխանների արժեքները: Արժեքները տատանվում են [0, 100] միջակայքում: 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է):

Որպես կայունության միջակայք ընդունել ենք արժեքի տատանումը 45-ից մինչև 55-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս