Ժիրինովսկին «սելֆիի» փոխարեն առաջարկում է օգտագործել «սեբյաշկա» բառը
Ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին հանդես է եկել «սելֆի» բառը ռուսական համարժեքով՝ «սեբյաշկայով» փոխարինելու նախաձեռնությամբ:
««Սելֆի»: Ի՞նչ է դա: Դե, երբ ինքդ քեզ լուսանկարում ես: Դու ռուսերեն «սեբյաշկա» ասա»,-հայտարարել է Ժիրինովսկին՝ դիմելով Համառուսական երիտասարդական կրթական համաժողովի մասնակիցներին:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահը կարծում է, որ փոխառությունները փչացնում են Ռուսաստանի իմիջը:
«Երբ օտարերկրացին լսում է, որ դուք ռուսերենում հինգ բառից չորսի դեպքում օտար բառ եք օգտագործում, նա սկսում է ձեր մասին այնքան էլ լավ չմտածել, որքան դուք կցանկանայիք»,-ասել է Ժիրինովսկին:
Նա նաև կոչ է արել չտարվել սելֆիներով՝ դա բացատրելով ողբերգական հետևանքներով: