Բաժիններ՝

Ճանապարհ դեպի Արևելք. 8 շեյխ, սուլթան և երազանքների տղամարդ

Արևելքում ապրող տղամարդիկ միշտ աչքի են ընկնում տաքարյուն բնավորությամբ և ոչ շարքային գեղեցկությամբ: Ճիշտ է, այս սևաչյա ասպետները չեն էլ ուզում լսել սեռերի հավասարության մասին, սակայն ամբողջ աշխարհի կանայք երազում են իրենց կողքին տեսնել հենց այդպիսի տղամարդ:

Ձեզ են ներկայացնում ամենից գեղեցիկ, հայտնի, հաջողակ ու կայացած տղամարդկանցից մի քանիսին՝ պարզելու, թե ինչն է այդքան գրավում կանանց:

Արքայազն Համդան

Արաբական Միացյալ Էմիրությունների արքայազն Համդանը հիշեցնում է «Հազար ու մի գիշեր» հեքիաթի կախարդական ասպետներից մեկին: Համդանը տգեղ չէ, ապրում է հսկայական պալատում, ղեկավարում է ընկերություն, որի եկամուտը հարյուրավոր միլիարդներ է կազմում: Նա նաև շատ հետաքրքրություններ ունի՝ բարձրանում է ժայռեր, վարում է ինքնաթիռ և, իհարկե, հաջողությամբ ձիավարում է:

Այս արքայազնին կարող եք հետևել Instagram-ի միջոցով: Նա շատ հայտնի օգտատեր է, կիսվում է այնտեղ իր առօրյայով և, ինչպես բոլորը, օրինակ՝ կատուների հետ նկարով: Բայց եթե բոլորինը սովորական կատուներ են, ապա արքայազն Համդանի կատուներն իրականում փոքրիկ առյուծներ և վագրեր են: 1_640x427

Էմին Ագալարով

Այս տղայի մասին ասում են, որ նա ծնվել է արդեն իսկ ոսկե պատյանով: Նրա հայրը՝ Արաս Ագալարովը, Crocus Group շինարարական կազմակերպության ղեկավարն է, ինչն էլ ենթադրում է, որ այս ընտանիքին է պատկանում շինարարական բիզնեսի մեծ մասը:

Էմինը մինչ վերջերս ամուսնացած էր Ադրբեջանի նախագահի աղջիկ Լեյլա Ալիևի հետ, բայց այժմ ցանկալի փեսացուն կրկին ազատ է:

Նա նաև երգիչ է: Նա երգում է սիրո ու զգացմունքների մասին: Երգչի կարիերան չի խանգարում նրան լինել Crocus Group ընկերության փոխնախագահը և հաջողությամբ ներգրավվել կազմակերպության գործերում: emin_640x427

Շեյխ Մանսուր

Աշխարհի ամենահարուստ շեյխերից մեկը ևս պարբերաբար հայտնվում է ամենացանկալի ամուսինների տասնյակում: Նա Աբու Դաբիի թագավորական

ընտանիքի անդամ է, «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի սեփականատերը, նրա կարողությունը գնահատվում է 32 միլիարդ դոլար:

Բացի աշխատանքից, նա հետաքրքրվում է նաև ձիավարությամբ և ունի մի շարք մրցանակներ այս ասպարեզում:

Ցանկալի ամուսինն իրականում ունի ոչ թե մեկ, այլ երկու կին, բայց դժվար թե այսքանով նա բավարարվի: mansur_640x427

Բուռակ Օզչիվիտ

Հաջորդը թուրք սերիալային դերասան Բուռակ Օզչիվիտն է: Նա կարիերան սկսել է Եվրոպայում, որպես մոդել, սակայն մեծ հաջողություններ չի ունեցել և վերադարձել է Թուրքիա, նկարահանվել սերիալներում: Դերասանն ապագան ապահովելու համար բացել է նաև սեփական ռեստորանների ցանց, որոնք Թուրքիայում մեծ համբավ ունեն:

Այս դերասանի մասին շատ են խոսում, անընդհատ գրում են նրա սիրավեպերի մասին, բայց փաստը մնում է փաստ, որ նա դեռ ամուսնացած չէ: burak_640x427

Շեյխ Մաջիդ բեն Մուհամեդ

Մաջիդ բեն Մուհամեդն արքայազն Համդանի հարազատ եղբայրն է: Ի տարբերություն եղբոր, նա այնքան էլ հանրային մարդ չէ և սոցիալական ցանցերում էլ, բացի պաշտոնական նկարներից, ոչինչ չի տեղադրում: Այս շեյխը շատ լավ կրթություն ունի ու մի փոքր էլ արևմտյան մտածելակերպ: Սրա պատճառը գուցե այն է, որ նա երկար ժամանակ ապրել է Մեծ Բրիտանիայում:

Շեյխի անձնական կյանքի մասին ոչինչ հայտնի չէ: Ի դեպ, հայտնի չէ նաև ոչինչ մեր հերոսի մոր մասին: Ինչպես երևում է՝ հատկապես այս ընտանիքում շատ լավ է ստացվում կանանց թաքցնել հասարակությունից: majid_640x427

Մեհմեդ Ակիֆ

Այս թուրք դերասանը հայտնվում է շատ աղջիկների սրտերում ոչ թե՝ ունեցվածքի, այլ՝ շքեղ արտաքինի համար: Թուրքիայում կա տարածված կարծիք, որ մոդելները չեն ծառայում բանակում, բայց այս երիտասարդն ապացուցեց հակառակը: Բանակից հետո նա վեադարձավ հայրենիք և հաղթեց թուրքական հեղինակավոր մրցույթում:

Այժմ Ակիֆը շարունակում է նկարահանվել ֆիլմերում, վարում է թոք-շոու, բավականին բարելավել է ֆինանսական վիճակը: Նա դեռ ամուսնացած չէ: mehmed akif_640x427

Թագավոր Ջիգմե Կխեսար Նամգյալ Վանգչուկ

Մի փոքր շեղվենք ճանապարհից և գնանք Ասիա:

Մեր հերոսը Բութանի թագավորն է, ով, ճիշտ է, վերջերս է ամուսնացել, բայց նրան չընդգրկել այս ցուցակում չի կարել:

Նախ՝ նա ունի հրաշալի կրթություն. ավարտել է մի քանի քոլեջ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: Բացի այդ, նա շատ է սիրում բարեգործություն անել և Ասիայի ամենահայտնի բարեգործներից է:

Հետաքրքիր և գովելի է նաև այն, որ թագավորն ամուսնացել է ոչ թե ինչ-որ գործերի կամ բիզնեսի համար, այլ սիրով: Նրա կինը հասարակ ընտանիքից է, օդաչուի աղջիկ: tagavor jogme_640x427

Արքայազն Ազիմ

Բրունեայի թագաժառանգ Ազիմին ամենից շատ կարելի է հանդիպել ոչ թե հարազատ քաղաքում, այլ Նյու Յորքի, Փարիզի կամ էլ Լոնդոնի ամենահայտնի երեկույթներին: Երիտասարդը, ով ունի 22 միլիարդ դոլար, երեկույթների մեծ սիրահար է: Բացի այդ, նա զբաղվել է երաժշտությամբ, սիրում է ֆիլմեր, հետաքրքիր արկածային խաղեր: Նա դեռ 10 տարեկան էր, նրա ծնունդը շնորհավորեց անձամբ Մայքլ Ջեքսոնը:

Ասում են, որ նրա կյանքում դեռ չեն եղել լուրջ հարաբերություններ: azim_640x427

Թարգմանությունը՝ Սիրարփի Աղաբաբյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս