Ֆեն-շուի 7 արգելքները
Գոյություն ունի Ֆեն-շուի 7 հիմնական արգելք, որոնք նպաստում են բացասական էներգիայից ձերբազատմանը և տունը հաջողությամբ լցնելուն:
Արգելք – 1:
Ֆեն-շուի գլխավոր արգելքներից մեկը խոհանոցի և հյուրասենյակի միացման արգելքն է:
Քանի որ Ֆեն-շուի կանոնների համաձայն՝ հյուրասենյակը մարտկոց է, որտեղ կուտակվում է մարդու հաջողությունը և հատկապես՝ ընտանիքի գլխավորի հաջողությունը: Եթե Դուք միացնեք խոհանոցը հյուրասենյակին, ապա դա կհանգեցնի նրան, որ հաջողությունը կարող է ամբողջությամբ հեռանալ այդ տնից, և ծայրահեղ դժվար կլինի այն նորից հետ վերադարձնելը: Այս 2 տարածքների միացումը կհանգեցնի Ցի էներգիայի կուտակման խախտմանը:
Արգելք – 2:
Հին, անպետք, առավել ևս՝ կոտրված իրերի պահպանման և պահեստավորման արգելք:
Չէ՞ որ ճաքած սպասքը կարող է Շա-Ցի բացասական էներգիայի կուտակման տեղ ծառայել: Եվ եթե այն անընդհատ օգտագործվի, ապա այդ էներգիան կարող է անցնել մարդկանց: Այդ էներգիայի կուտակումը մարդու մեջ կարող է հանգեցնել հաճախակի վեճերի, և հաջողությունը կարող է երես թեքել: Կոտրված իրերն անհրաժեշտ է գցել նաև նրա համար, որ կոտրվելով՝ դրանք իրենց մեջ են հավաքում մարդու ինչ-որ պրոբլեմ:
Արգելք – 3:
Հին իրերի կույտ, որոնք հենց այնպես, սովորության համաձայն, պահպանվում են:
Դարակների վրայի այսպիսի կույտերը դառնում են բավականին ուժեղ աղբյուր` բացասական Շա-Ցի էներգիայի համար: Հատկապես վտանգավոր է, եթե այդ կույտերը գտնվում են մարդու առողջության և ընտանիքի համար կարևոր գոտում, այդ ժամանակ հաջողությունը երկար ժամանակ տուն չի մտնում: Այն ամենը, ինչն արդեն պետք չէ, հարկավոր է առանց ափսոսանքի գցել:
Արգելք – 4:
Ֆեն-շուի ևս մեկ արգելք վերաբերում է սանտեխնիկային և կաթացող խողովակներին:
Քանի որ սանհանգույցը տան ամենաանբարենպաստ գոտիներից մեկն է: Հենց այս գոտիով է տունը լքում դրական էներգիան, փողը, հաջողությունը և այլն: Իսկ խափանված ծորակն ավելի է խորացնում դրությունը:
Արգելք – 5:
Արգելք հայելիների այնպիսի տեղադրման, որպեսզի նրանց մեջ չարտացոլվի մուտքի դուռը:
Դրական էներգիան, որպես կանոն, տուն է մտնում մուտքի դռնով: Եվ եթե հայելի դրվի դրա առջև, ապա դուռը կարտացոլվի, և էներգիան արտացոլվելով՝ անմիջապես դուրս կգա:
Արգելք – 6:
Ֆեն-շուի արգելքներից մեկը վերաբերում է աստիճաններին:
Աստիճանների միջև ոչ մի լուսաշերտ չպետք է լինի նրա համար, որպեսզի դրական Ցի էներգիան չլքի տունը: Այլ կերպ էներգիան կբարձրանա վերև և դուրս կգա տանից:
Արգելք – 7:
Չի կարելի դռան վերևում տեղադրել այնպիսի իրեր, ինչպիսիք են ժամացույցը և «քամու երաժշտությունը»:
Ընդ որում, ոչ մի կերպ չի կարելի տեղադրել նույնիսկ դռան մոտ, էլ չասած՝ հենց դռան վերևում: Դա կարող է շատ անհաջողությունների պատճառ դառնալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը