Բաժիններ՝

Դի Կապրիոն 3 մլն դոլարով վաճառել է Էլթոն Ջոնի մասնավոր համերգները

Լեոնարդո Դի Կապրիոն բարեգործական աճուրդ է կազմակերպել Սեն-Տրոպեում, որպեսզի գումար հավաքի շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող իր հիմնադրամի համար, հայտնում է The Guardian-ը:

Լոտերի թվում, որ աճուրդի են հանվել, եղել են սըր Էլթոն Ջոնի երկու մասնավոր համերգները, Մոնակոյի իշխան Ալբերտ 2-րդի հետ արկտիկական արշավը, Էնդի Ուորհոլի ու անդերգրաունդային նկարիչ Բենքսիի նկարները:

Աճուրդին մասնակցել է մոտ 1000 հյուր, որոնց թվում են եղել Քեյթ Հադսոնը, Օռլանդո Բլումը, Հայդի Քլումը, Էլթոն Ջոնն ու Ալբերտ 2-րդը:

Դի Կապրիոյին հաջողվել է իր հիմնադրամի համար հավաքել 40 մլն դոլար, որից 2 մլն դոլարը գոյացել է դերասանի անձնական իրերի վաճառքից, որի թվում եղել են նրա երկու Rolex ժամացույցները:

Էլթոն Ջոնի մասնավոր համերգները վաճառվել են 3 մլն դոլարով, Մոնակոյի իշխանի հետ ուղևորությունը՝ 1,6 մլն դոլարով:
Դի Կապրիոյի հիմնադրամը գոյություն ունի 1998 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս