Ստեփանակերտում հանցագործությունների թիվն աճել է

ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունում երեկ քննարկվեց ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, այս տարվա 1-ին կիսամյակի ընթացքում Ստեփանակերտ քաղաքում բոլոր ծառայությունների գծով գրանցվել է 78 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 68-ի դիմաց, աճը կազմել է 10 դեպք կամ 14.7%:

Ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, մեկ առ մեկ վերլուծելով չբացահայտված հանցագործությունները, պատասխանատուներից պահանջեց անհապաղ միջոցներ ձեռնարկել դրանք կատարող անձանց հայտնաբերելու և հանցագործությունները բացահայտելու համար:

Տեսանյութեր

Լրահոս