Թուրքիայի հյուրանոցներից մեկում պայթյուն է տեղի ունեցել
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Էլազըղ քաղաքի հյուրանոցում պայթյուն է տեղի ունեցել, նախնական տեղեկություններով վիրավորվել է 3 մարդ, հայտնում է Cumhuriyet-ը:
Բոլոր տուժածները Թուրքիայի քաղաքացիներ են
Ոստիկանության նախնական տեղեկություններով՝ պատճառը գազի արտահոսքն է եղել: Դեպքի վայրում են գտնվում ոստիկանության ուժեր, շտապօգնության մեքենաներ:
Վերջին օրերին Թուրքիայում իրավիճակը սրվել է՝ կապված Սուրուչում ահաբեկչությունների ու հարավարևելյան նահանգներում ոստիկանների սպանության հետ: