Բաժիններ՝

Անկարան մտադիր է Տրանս-Ադրիատիկ գազատարում (TAP) բաժնետոմսեր ձեռք բերել

Թուրքիայի կառավարությունում աղբյուրը այսօր հայտնել է, որ Անկարան մտադիր է բաժնեմաս ձեռք բերել Տրանս-Ադրիատիկ (TAP) գազատարում: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ TAP-ում մասնաբաժին ձեռք բերելը Թուրքիայի համար պատմական հնարավորություն է, որը Անկարան մտադիր չէ ձեռքից բաց թողնել: Ներկայում այդ հարցը քննարկվում է, ասել է աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Statoil ընկերությունը մտադիր է վաճառել ТАР-ում իր մասնաբաժինը (20 տոկոս):

ТАР նախագիծը «Հարավային գազային միջանցք» նախագծի մաս է կազմում, որը թույլ կտա Եվրոպային դիվերսիֆիկացնել գազամատակարարման աղբյուրները ու բարձրացնել էներգաանվտանգությունը, իսկ Ադրբեջանին՝ նոր շուկա ձեռք բերել՝ ի դեմս Եվրոպայի:
TAP գազատարը նախատեսված է ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազը եվրոպական շուկաներ հասցնելու համար:

Ադրբեջանական գազը «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարով հասցվելու է Թուրքիա, որտեղից այն «Անդրանատոլիական» գազատարով պետք է հասցվի Հունաստանի սահման, որտեղից էլ մեկնարկում է TAP-ը:

TAP-ի բաժնետերերն են բրիտանական BP-ը (20%), ադրբեջանական SOCAR-ը (20%), Statoil-ը (20%), Fluxys-ը (19%), Enagás-ը (16%) և Axpo-ն (5%):

Սկզբնապես, TAP-ի հզորությունը կկազմի տարեկան 10 մլրդ խմ՝ մինչև 20 մլրդ խմ ծավալի ընդլայնման հնարավորությամբ:
Գազատարի կառուցումը նախատեսվում է սկսել 2016 թվականի մայիսի 16-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս