Մեդվեդևը մեղադրել է Անկարային գազային բանակցությունները տապալելու մեջ
Ռուսաստանի ու Թուրքիայի բանակցությունների դանդաղումը միջկառավարական «Թուրքական հոսք» նախագծում, կապված է Թուրքիայի ներսում քաղաքական խնդիրների հետ՝ երկրում ձևավորված չէ կառավարություն, մեկնաբանել է ստեղծված իրավիճակը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը RTV Slovenija հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում:
Մեդվեդևը հիշեցրել է, որ թուրքական հոսքը եկել է փոխարինելու «Հարավային հոսքին», որը Բրյուսելում դարձավ «բյուրոկրատիայի զոհ»:
«Մենք պատրաստ էինք այն իրականացնել, մենք արել էինք նախապատրաստական մեծ աշխատանք, բավական շատ գումար էինք ծախսել դրա վրա, պատրաստ էինք անգամ շինարարություն սկսել ծովի հատակին, սակայն բրյուսելյան պաշտոնյաներն ասացին, որ չեն կարողանում համաձայնության գալ, փաստացի, ձգձգեցին: Բուլղարիան չկարողացավ որոշում կայացնել, ու այդ նախագիծը կյանքի չկոչվեց»,-ասել է ՌԴ վարչապետը:
«Թուրքական հոսքը»՝ տարեկան 63 մլրդ խմ հզորությամբ, պետք է ռուսական գազով ապահովի Թուրքիայի արևմուտքն ու Եվրոպայի հարավը՝ ուկրաինական տրանզիտի փոխարեն:
Ռուսական ափին ծովային խողովակների կառուցման աշխատանքները պետք է սկսվեին հուլիսի սկզբին, սակայն 2 շաբաթ առաջ «Գազպրոմը» անսպասելիորեն խզեց պայմանագիրը շինարարության կապալառու Saipem-ի հետ:
Ոլորտի աղբյուրները պայմանագրի դադարեցման իրական պատճառ են անվանում Անկարայի հետ բանակցային փակուղին: