Ալմա-Աթայից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում ուղևոր է մահացել
Ալմա-Աթայից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում ուղևորներից մեկը մահացել է, հայտնում է LIfeNews-ը:
Կնոջ մահվան պատճառով ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում: Նախնական տվյալներով՝ ուղևորուհու մահվան պատճառը եղել է թրոմբը:
Հայտնի է, որ կինը Ղազախստանի բնակչուհի է:
Ներկայում քննչական խումբը փորձում է պարզել տեղի ունեցածի մանրամասները: