Դոլարի բորսայական փոխարժեքը գերազանցեց 480 դրամը
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ հուլիսի 17-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 480.67 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.24%-ով կամ 1.15 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 700 հազար դոլար։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 478.5 դրամով, վաճառվում 482.5 դրամով: Եվրոյի առքի միջին գինը 518.5 դրամ է, վաճառքինը՝ 528.5 դրամ։ Ռուսական ռուբլին գնվում է միջինը 8.34 դրամով, վաճառվում՝ 8.69 դրամով։