Նեյմարը չպետք է լինի Բրազիլիայի ավագը. Կաֆու
Աշխարհի կրկնակի չեմպիոնը կարծում է, որ «Բարսելոնայի» հարձակվողի լիդերական որակները բավարար չեն: «Բարսելոնայում» խաղալու փաստը Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում ավագության երաշխիք չի հանդիսանում, կարծում է Կաֆուն:
«Համաշխարհային ֆուտբոլի շատ աստղեր իրենց թիմերի ավագը չեն եղել: Նեյմարն ի ծնե առաջնորդ չի հանդիսանում, բայց դրա հետ մեկտեղ՝ նա գերազանց ֆուտբոլ է խաղում: Հենց դրանով էլ նա պետք է զբաղվի: Հավաքականի ավագը պետք է առաջնորդ լինի դաշտում և օրինակ` բոլորի համար»,- ասել է Կաֆուն:
Նախորդ մրցաշրջանում Նեյմարը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 51 հանդիպում, խփել է 39 գնդակ և օգնել է կատալոնացիներին հաղթել Չեմպիոնների լիգան, Իսպանիայի առաջնությունը և Գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը