Բաժիններ՝

Պենտագոնի ղեկավարն այսօր սկսում է իր այցը Մերձավոր արևելքի երկրներ

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերն այսօր սկսում է իր այցը մերձավորարևելյան երկրներ, հայտնում է Սպիտակ տունը:

Հայտնի է միայն նրա ժամանման առաջին կետը՝ Իսրայել, սակայն, ըստ ԶԼՄ-ների, նա կայցելի տարածաշրջանի այլ երկրներ ևս:

Դիտորները համակարծիք են, որ որ Քարտերի ուղևորության հիմնական նպատակն է վերահաստատել ԱՄՆ պարտավորությունը՝ ապահովել մերձավորարևելյան գործընկերների, առաջին հերթին՝ Իսրայելի անվտանգությունը՝ Իրանի միջուկային ծրագրի պայմանավորվածությունների լույսի ներքո: Ըստ փորձագետների՝ դա բավական բարդ է լինելու:

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «պատմական սխալ» էր անվանել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը, որը ստորագրել են Իրանն ու «վեցյակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս