Բաժիններ՝

5 իմաստուն հրեաները՝ այն մասին, թե ինչու է ամեն ինչ վատ

Առաջին իմաստուն հրեան ասում էր, որ մարդկանց մոտ ամեն ինչ վատ է, որովհետև նրանց մոտ աաաա՜յ այստեղ (ցույց է տալիս ճակատը) ամեն ինչ վատ է:
Դա Մովսեսն էր:

Երկրորդ իմաստուն հրեան ասում էր, որ մարդկանց մոտ ամեն ինչ վատ է, որովհետև նրանց մոտ աաաա՜յ այստեղ (ցույց է տալիս սիրտը) ամեն ինչ վատ է:

Դա Քրիստոսն էր:

Երրորդ իմաստուն հրեան ասում էր, որ մարդկանց մոտ ամեն ինչ վատ է, որովհետև նրանց մոտ աաաա՜յ այստեղ (ցույց է տալիս գրպանը) ամեն ինչ վատ է:

Դա Կարլ Մարքսն էր:

Չորրորդ իմաստուն հրեան ասում էր, որ մարդկանց մոտ ամեն ինչ վատ է, որովհետև նրանց մոտ աաաա՜յ այստեղ (ցույց է տալիս գոտկատեղից ներքևի հատվածը) ամեն ինչ վատ է:

Դա Զիգմունդ Ֆրեյդն էր:

Իսկ հինգերորդ իմաստուն հրեան ասում էր, որ մարդկանց մոտ ամեն ինչ չէ, որ այդքան վատ է, որովհետև ամեն ինչ հարաբերական է:

Դա Ալբերտ Էյնշտեյնն էր:

Թարգմանությունը՝ Գ. ՍԱՎԶՅԱՆԻ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս