Բաժիններ՝

Ժամկետանց վարկերի կշիռն աճել է

ՀՀ առևտրային բանկերի ժամկետանց վարկերի  ծավալը այս տարվա մայիսի վերջի դրությամբ կազմել է 40 մլրդ 87 մլն  ՀՀ դրամ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկի՝ 2015թ. մայիս ամսվա տեղեկագիրը՝ ժամկետանց վարկերի ծավալը տեսակարար կշիռը ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր վարկային ներդրումներում տարվա սկզբի համեմատ զգալիորեն աճել է։

Այսպես, ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը մայիսի վերջին կազմել է 2%, մինչդեռ 2014-ի դեկտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 1.5%։ Իսկ ծավալը 2014-ի դեկտեմբերին կազմել է 32.5 մլրդ դրամ (մայիսի վերջին՝ 40 մլրդ դրամ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս