Բաժիններ՝

Դեռ պարզ չէ՝ «Ո՛չ թալանին»-ը կմասնակցի՞ աուդիտին, թե՞ ոչ

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը դեռ չի որոշել՝ իրենք մասնակցելո՞ւ են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում անցկացվելիք միջազգային աուդիտին, թե՞ ոչ: Այս մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտնեցին նախաձեռնության համակարգող խմբի անդամները՝ նշելով, որ իրենք դեռ չեն հասկացել` դա լինելու է ֆինանսակա՞ն աուդիտ, թե՞ տեխնիկական:

Նախաձեռնության համակարգող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ իրենց կողմից ստեղծվել է մասնագետներից կազմված հանձնախումբ, որն արդեն իրենց օգնել է երկու ինֆորմացիոն նամակներ ներկայացնել, որպեսզի հասկանան՝ ինչ է կատարվում.

«Քանի որ բավական լղոզված ներկայացրեց Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանն էլ ասաց, որ աուդիտ պետք է անցկացվի, բայց մինչ օրս չկա տեխնիկական առաջադրանք, թե ինչ աուդիտ է՝ ֆինանսակա՞ն, թե՞ տեխնիկական…

Այսինքն՝ ամեն ինչ բավականին լղոզված է, և այս լղոզվածության մեջ ասել՝ աուդիտը պե՞տք է, թե՞ պետք չէ, մենք չենք կարողանա: Հարցեր կան, որ մենք պետք է պարզենք, ու իրենք փորձում են սրանով մարդկանց խաբել՝ իբր թե ինչ-որ ձևով առաջընթաց կա, բայց իրականում ոչ մի բան էլ չկա, քանի որ ամբողջ ինֆորմացիան փակ է»:

Նախաձեռնության անդամները տեղեկացրեցին, որ բողոքի ակցիաները շարունակվելու են՝ ելնելով իշխանությունների «կոռեկտ» մոտեցումից: «Եթե իրենց մոտեցումները եղան այնպես լղոզված, ինչպիսին կար այս ընթացքում, բնականաբար, բողոքի ակցիաները կշարունակվեն»,- ասաց Ս. Հովսեփյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս