Սոչիի բնակիչներին խորհուրդ են տվել պատրաստվել մրրիկի
Սոչիի բնակիչներին նախազգուշացրել են փոթորկի առաջացման վտանգի մասին, որը կարող է ծովից տեղափոխվել ցամաք: Այս մասին ասվում է Սոչիի քաղաքային ադմինիստրացիայի կայքում:
Սպասվում է, որ քաղաքում անձրևներ են տեղալու: Հիդրոօթերևութաբանները չեն բացառում, որ լեռնային հատվածներում կարող են սողանքներ առաջանալ:
Մինչ այդ, Գելենջիկում վերացնում են հորդառատ անձրևի հետևանքները:
Քաղաքում 1 ժամում տեղացել է տեղումների ամսվա նորման: Քաղաքապետ Վիկտոր Խրեստինը հայտնել է Interfax-ին, որ մարդկանց տարհանում չի իրականացվել: