Ինչպես են կլանում ուրիշի կենսական էներգիան
Ինչպես հայտնի է, «վերցնել» էներգիա եթերային մարմնից ուղղակիորեն հնարավոր չէ: Բայց հնարավոր է մարդուն դրդել, որ նա տա այն աստրալ կամ մենտալ մարմնից: Ներքոնշյալ աղյուսակում մենք կարող ենք տեսնել մի շարք մեթոդներ, որոնցով «սիրելի մարդիկ» կարող են հասնել չակրաների էներգիայի կորստի` մեր էներգետիկական կենտրոններից:
1. ՄՈՒԼԱԴՀԱՐԱ
- Կարգուկանոն հաստատել ուրիշի փոխարեն:
- Չթողնել ավարտել սկսած գործը մինչև վերջ, չթողնել ավարտել խոսքը:
- Ավարտին հասցնել ուրիշի գործը սեփական նախաձեռնությամբ:
- Ավարտված աշխատանքի ցուցադրումը, որը մեծ քանակությամբ ժամանակ է պահանջում, կառուցված տան լուսանկարը:
- Ավելորդ նոմենկլատուրային գործողությունները գործերի կատարման ժամանակ, երբ փաստաթղթերի շատ մեծ քանակ է պահանջվում:
2. ՍՎԱԴՀԻՍՏԱՆԱ
- Հիստերիա սարքել:
- Ցուցադրել բավականության բացակայություն` «Սա ամե՞նն է` ինչ կարող ես անել»:
- Պահանջել արագություն՝ դատարկ տեղը. «Արա՛գ, արա՛գ, վերջացրո՛ւ»:
- «Ներողություն խնդրել», որ չեն հասկացել անեկդոտը. «Իսկ ո՞ր մասն էր ծիծաղելի»:
3. ՄԱՆԻՊՈՒՐԱ
- Գործողությունները՝ առանց դիմացինի խնդրանքի ու համաձայնության. «Ապա խմի՛ր»:
- Դիմացինին համեմատելն ուրիշ մեկի հետ, ով ավելի վատ է կարողանում, կամ արդյունքների ու փողի միջև համեմատություն դնելը. «Դե, ես շատ ավելի լավ եմ կարողանում»:
- Ոչ նորմատիվային բառապաշարը, կոպտությունը, հայհոյանքը, հրամայական հնչերանգը:
- Անել ինչ-որ բան ուրիշի փոխարեն. «Ես ի՛նքս կանեմ»:
- Հարստության ցուցադրումը. «Մի ամբողջ ճամպրուկ փող ունեմ»:
- Ֆինանսական վճարումը՝ առանց նախապես պայմանավորվելու. «Ի՛նքս կվճարեմ»:
- Կապերի, սոցիալական կարգավիճակի ցուցադրումը. «Երեկ նախագահի հետ եմ ընթրել»:
- Կպչունությունը խոստում տալու ժամանակ. «Սա քեզ անհրաժեշտ է. ես քեզ հետ կմնամ մեկ ամիս»:
- Ուրիշի կարծիքի անտեսումը, խոսքն ընդհատելը:
- Հաստատման պահանջը. «Սա քեզ պե՞տք է: Դու հաստա՞տ դա ուզում ես»:
- Հարցը` առանց ընտրության հնարավորության. «Հինգ կամ տասը՝ կողմնորոշվի՛ր»:
- Պատժելը՝ նախաձեռնության կամ որոշման ընտրության դեպքում:
- Արգելքը՝ որևէ բանի ընտրության ժամանակ. հագուստի, խաղալիքի, ավտոմեքենայի և այլն:
- Առաջ ընկնելով կատարել մի բան, որի կատարումը հանձնարարված է եղել մեկ ուրիշի:
4. ԱՆԱՀԱՏԱ
Առաջացնել մեղքի զգացում. «Բոլորի երեխաները հոգատար են, իսկ մերը…»:
Անտարբերությունը նվերի, ցուցաբերված ուշադրության նկատմամբ, նվիրված ծաղիկներն անմիջապես նվիրելը մեկ ուրիշի:
Առաջացնել խղճահարություն. «Օգնե՜ք, բարի մարդիկ, մեկ ամիս է՝ ուտելու բան չկա»:
Հանկարծակի ընդհատել շփումը. անավարտ պար:
Հիշեցնել սրտառուչ հարաբերության մասին. «Հիշո՞ւմ ես՝ ես քեզ նվիրել եմ»:
5. ՎԻՇՈՒԴՀԱ
- Ցուցադրաբար հեռանալը ելույթից, բենեֆիսից:
- Ձեռքի շարժումները խոսքի ժամանակ, միտումնավոր սխալները խոսքում, պարոդիան:
- Ստեղծագործության բացասական գնահատումը. «Դու սա բանաստեղծությո՞ւն ես համարում»:
- Դիտողությունը՝ աններդաշնակության հետ կապված, օրինակ՝ արտաքին տեսքի բացասական գնահատումը:
- Գրագողության մեջ «բռնելը»:
6. ԱՋՆԱ
Պահանջել կատարել հրամանները՝ առանց իմաստավորման ու շարժառիթները հստակեցնելու:
Լուծել խնդիրներն այլ մարդու փոխարեն, հուշել պատասխանը:
Համեմատվելն ուրիշի՝ «ավելի խելոքի» հետ:
Չափն անցած էրուդիցիայի ցուցադրումը, խելոք երևալու ձգտումը:
Ինտելեկտի ու մտածողության եղանակների քննադատությունը. «Այս ո՞ր հիմարն է սա գրել»:
Գովաբանել միայն այն պատճառով, որ համընկնում է իմ «ճիշտ» կարծիքի հետ:
Թարգմանությունը` ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆԻ