Վրաերթի ենթարկված տղամարդը գիտակցության չգալով` մահացել է. վարորդը դիմել է փախուստի
Հուլիսի 10-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1959 թ. ծնված Միքայել Անտոնյանը, ով գիտակցության չգալով` հիվանդանոցում մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 73-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Մ. Անտոնյանին և հեռացել:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: