Դուրտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը վախեցել է «Բարսելոնայում» տիրող մրցակցությունից
Ֆուտբոլիստը մերժել է «կապտանռնագույնների» հերթական առաջարկը:
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն պլանավորել էր Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսի ձեռքբերումը:
«Բորուսիան» իր պատրաստակամությունն էր հայտնել` սկսելու տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները, բայց գործին խառնվել է հենց ինքը` Մարկո Ռոյսը:
Ռոյսն ասել է Բարտոմեուին, որ «Բարսելոնայում» իր դիրքի համար շատ մեծ մրցակցություն կա, և ինքը վախենում է, որ չի կարողանա հաղթել այդ մրցակցությունը: Դրա համար էլ հարձակվողը որոշել է մնալ Դորտմունդի «Բորուսիայում»: Տեղեկացնում է Marca-ն:
Մարկո Ռոյսն արդեն երրորդ անգամ մերժում է Կատալոնիա տեղափոխվելու առաջարկը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը