Բակո Սահակյանն այցելել է նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող արտադրամասեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին այցելել է Ստեփանակերտի նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող արտադրամասեր եւ ծանոթացել դրանց աշխատանքներին:

Երկրի ղեկավարը հանդիպել է աշխատակիցների հետ եւ ընդգծել, որ նոր աշխատատեղերի բացումը եւ արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացումն այսուհետ էլ կլինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Բակո Սահակյանը նաեւ նշել է, որ նախատեսվում է իրականացնել մի շարք նոր ծրագրեր:

Տեսանյութեր

Լրահոս