Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնը մոտ 45 մլն դոլար է հավաքել նախընտրական քարոզարշավի համար

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը Դեմոկրատական կուսակցությունից պայքարելու է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի համար, արդեն մոտավորապես 45 մլն դոլար նվիրատվություն է ստացել իր նախընտրական քարոզարշավի համար: Այս մասին այսօր հայտնել են նրա պաշտոնական ներկայացուցիչները, տեղեկացնում է TASS-ը:

Դրամահավաքն իրականացվում էր ապրիլի կեսից, երբ Քլինթոնն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց իր նախագահական հավակնությունների մասին: Փոխանցումների մոտ 91%-ը իրականացվել է 100-ական դոլար նվիրատվությունների միջոցով:

New York Times-ի տվյալով՝ սա ԱՄՆ նախագահական ընտրությունների ամենաազդեցիկ քաղաքական գործչի վերջնական արդյունքը չէ:
Պարբերականի տեղեկություններով՝ քաղաքական գործիչներից ոչ ոք դեռ չի կարողացել այդքան շատ նվիրատվություն հավաքել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս