Սինգապուրցի բիզնեսմեն Պիտեր Լիմի ընկերությունը ձեռք է բերել Ռոնալդուի կերպարի իրավունքները
«Վալենսիայի» համասեփականատեր և Mint Media ընկերության սեփականատեր Պիտեր Լիմը կօգտագործի Կրիշտիանու Ռոնալդուի կերպարը վեց տարվա ընթացքում:
Պայմանագրի պայմանների համաձայն՝ Mint Media ընկերությունը վեց տարվա ընթացքում տիրապետելու է Կրիշտիանու Ռոնալդուի կերպարի օգտագործման իրավունքին:
Կոմերցիոն օգտագործումը տարածվում է ֆուտբոլիստի բոլոր պատկերների վրա, բացառությամբ նրանց, որոնք օգտագործվում են ակումբի կողմից:
«Ռոնալդուն ոչ միայն մեծագույն ֆուտբոլիստ է, այլ նաև՝ հանրաճանաչ անձնավորություն: Ես վստահ եմ, որ Կրիշտիանու Ռոնալդու բրենդի գինը կշարունակի աճել»,- մեկնաբանել է գործարքը Լիմը, ում ցիտում է Bleacher Report.-ը:
Ռոնալդուն «Ռեալ Մադրիդ» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից» 2009թ.:
Վերջերս Forbes-ի հրապարակած ամենաբարձր աշխատավարձ ստացող սպորտսմենների ցուցակում պորտուգալացին գրավել է 3-րդ տեղը: Նա մեկ տարում աշխատել է 79,6 մլն դոլար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը