Նոր մարզային ճգնաժամային կենտրոն Տավուշում
Հուլիսի 2-ին, ժամը 11.00-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի կունենա նոր մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի բացումը, որին ներկա կլինեն նաև ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը:
Արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու և կարողություններն ապակենտրոնացնելու նպատակով` ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի հանձնարարությամբ ճգնաժամային կառավարման կենտրոններ են ստեղծվում նաև ՀՀ մարզերում:
ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի բնակիչներից «911» ծառայությունում ստացվող զանգերն արդեն տեղայնացված են: Այսինքն` եթե նշված մարզի բնակիչը ՀՀ ցանկացած բջջային օպերատորի հեռախոսահամարից զանգահարի ՀՀ ՏԿԱԻՆ մարդուն հրատապ օգնության «911» ծառայություն, ապա ավտոմատ կերպով կմիանա արդեն ոչ թե Երևանում գտնվող, այլ` տվյալ մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն: