Դատախազությունը որոշել է Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործը չվերադարձնել Քննչական կոմիտե. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ տեղի ունեցած մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործը, ինչպես հայտնի է, քննում էր ՀՀ քննչական կոմիտեն:

Պարզվում է՝ հունիսի կեսերին ՀՀ գլխավոր դատախազությունը քննչական կոմիտեից պահանջել է մարզպետի դեմ կատարված մահափորձի գործը` նյութերին ծանոթանալու համար: եւ, ահա, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դատախազությունում որոշել են Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործը չվերադարձնել քննչական կոմիտե, այլ այն ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն` հետագա նախաքննությունը շարունակելու համար: Թե ինչու է նման որոշում կայացվել, դժվար է ասել, քանի որ դատախազությունից պաշտոնապես հրաժարվեցին մեկնաբանել՝ հղում անելով նախաքննական գաղտնիությանը»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս