Լարսի անցակետում կուտակումներ են առաջացել. իրավիճակը լարված է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ստեփանծմինդա-Լարս անցակետով ծիրանի արտահանում իրականացնող մեր հայրենակիցները խմբագրություն են ահազանգել ասելով, որ 24-ժամյա գրաֆիկը նվազեցնելու հետեւանքով անցակետում կուտակումներ են առաջացել: Մեր գրուցակիցը, ով չցանկացավ իր անունը նշել դժգոհեց, «խնդիրը արհեստականորեն է ստեղծվել, երկրորդ պատճառն էլ այն է, որ ռուսական կողմի անցակետը վատ է աշխատում, եւ մեծ հերթեր են գոյանում»:

Այս կապակցությամբ Տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը մեզ հավաստիացրեց, որ այնտեղ այլ սկզբունքով են աշխատում: «Վստահեցնում եմ՝ արդեն կուտակումներ չկան, ուղղակի այնտեղ անձնակազմի հետ կապված խնդիրներ կային, որ չէր բավարարում, սակայն հարցն արդեն կարգավորված է»,- ասաց նա»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս