 
                        Թուրքիան տանկեր է կենտրոնացնում Սիրիայի հետ սահմանին
 
                                    Թուրքական բանակը տանկեր ու զրահամեքենաներ է կենտրոնացնում Գազիանթեփ նահանգում՝ Կարկամիշ ու Քիլիսի բնակավայրերում՝ Սիրիայի Ջերաբլուս քաղաքի սահմանին, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Նշվում է, որ թուրքական բանակի ստորաբաժանումները ուշադիր հետևում են Ջերաբլուսում ԴԱԻՇ-ի տեղաշարժին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Թուրքիան մտադիր է 18 հազարանոց ռազմական կոնտինգենտ ուղարկել Սիրիա:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        