Երևանում ոստիկանությունը պատրաստվում է ցրել ցուցարարներին. BBC Russian

Հայաստանի ոստիկանությունը կոչ է արել ցուցարարներին լքել Բաղրամյան պողոտան՝ խոստանալով հակառակ պարագայում ուժ կիրառել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Մենք կոչ ենք անում ձեզ լքել Բաղրամյան պողոտան, հակառակ դեպքում մենք կկիրառենք ֆիզիկական ուժ ու հատուկ միջոցներ»,-ասել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է նաև, որ ցուցարարների ու ոստիկանության միջև «կենդանի պատ» են կազմել քաղաքական, կրոնական ու հասարակական գործիչները, շոու բիզնեսի ներկայացուցիչները:

Նշվում է, որ ցուցարարների միայն փոքր մասն է հեռացել Բաղրամյան պողոտայից ու տեղափոխվել հարակից Ազատության հրապարակ:

Տեսանյութեր

Լրահոս