Վաղինակ Շուշանյանը ծանր հուզական վիճակում է. նա նույնիսկ արտասվեց. aravot.am
aravot.am-ը գրում է. «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստ Վաղինակ Շուշանյանն այս պահին Ազատության հրապարակում է: Նա շատ ծանր հուզական վիճակում է: Ընկերները փորձում են իրեն հանգստացնել: Շուշանյանը մի որոշ ժամանակ նույնիսկ արտասվեց: Նրա ընկերներն էլ, համախոհներն էլ լացում էին: Շուշանյանը կայքի հետ զրույցում ասաց, որ պատասխանատվության զգացում ունի այս վիճակում եւ ընկերները փորձում են սփոփել նրան, որ մեղավոր չէ ոչ մի բանում. իրենից ինչ հասնում էր նա արեց խաղաղության համար: Նրան նաեւ մխիթարում էր Բագրատ սրբազանը: Մի փոքր հետո նա հանդես կգա հայտարարությամբ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: