Փակվել է Միհրանյանի ինստիտուտը` Արևմուտքի վրա Ռուսաստանի ազդեցության գործիքը
Փակվել է Նյու Յորքի՝ Անդրանիկ Միհրանյանի ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտը:
«Գազետա»-ի փոխանցմամբ` քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի ղեկավարած կառույցը համարվում էր Արևմուտքի վրա Ռուսաստանի ազդեցության մեխանիզմներից:
Միհրանյանը հաստատել է փակման տեղեկությունը` դա բացատրելով նրանով, որ կառույցի «առաքելությունն ավարտված է»` «ԱՄՆ-ում մարդու իրավունքների վիճակը բարելավվել է», – մասնավորապես ասել է հայազգի գործիչը:
Այս ինստիտուտը ստեղծվել էր 2007-ին, դրա բացումը ազդարարել էր անձամբ Վլադիմիր Պուտինը:
Աղբյուրը նշում է, որ ներկայում առհասարակ Արևմուտքում ռուսաստանյան գաղափարական կենտրոնները խնդիրներ ունեն:
Թարգմանությունը՝ tert.am-ի: