Բաժիններ՝

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նախազգուշացնում է. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. Այսօր ժամը 23:00-ից հետո ոստիկանությունը փորձելու է վերականգնել հասարակական կարգը Բաղրամյան պողոտայում, իսկ իրավախախտները կենթարկվեն պատասխանատվության:

Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Ոստիկանությունն օրենքի սահմաններում կօգտագործի միջոցներ, որպեսզի Բաղրամյան պողոտայում վերականգնվի հասարակական կարգը, իրավախախտները կպատժվեն», – լրագրողներին ասաց նա՝ հավելելով, որ ՀՀ ոստիկանությունը մինչ այժմ հանդուրժողականություն է դրսևորում, թեև կարող էր ավելի վաղ վերականգնել հասարարական կարգը:

Երևանի փոխոստիկանապետը նշեց նաև, որ իրենք ընդունում են հավաքի մասնակիցների արդար պահանջը, ընդունում են, որ «հավաքի մասնակիցների մեծ մասը գրագետ, պայծառ մտքերով մեր երիտասարդներն են»: Սակայն, ըստ նրա, կան այնպիսիք, որ երկրի «Նախագահի հայտարարությունից հետո, կարծես, փորձում են այդ ամեն ինչը տանել այլ ուղիով»:

«Մենք շնորհավորում ենք բոլորիս՝ հավաքի մասնակիցներին, համակարգող խմբին, ոստիկանաններին, Հայաստանի Հանրապետության բոլոր բնակիչներին: Սա հաղթանակ է»,-ասաց Վալերի Օսիպյանը՝ նկատի ունենալով Նախագահի նախօրեի հայտարարությունը:

Նշելով, որ այսօր ժամը 18-ին Բաղրամյան պողոտայում նախատեսված է հավաք՝ հետագա անելիքները որոշելու նպատակով, փոխոստիկանապետը հորդորեց հավաքի մասնակիցներին «ողջամիտ լինել, դադարեցնել բոլոր անօրինական գործողությունները հատկապես ժամը 23-ից հետո, վերադառնալ կամ Ազատության հրապարակ, կամ ընտրել մի այնպիսի վայր, որտեղ չի խախտվի մյուս քաղաքացիների ազատ տեղաշարժը, չի փակվի ճանապարհի բանուկ մասը»:

Աղբյուրը՝ «Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս