Գյումրի գետակը ողողել է Ավտոկայանի տարածքում գտնվող տնակները
Երեկ Գյումրիում տեղացած հորդառատ անձրևի պատճառով վարարել է Գյումրի գետակն ու ջրով ողողել Ավտոկայանի տարածքում գտնվող տնակները:
«Ցայգ» մարզային հեռուստաընկերություն են ահազանգել 104 տարածքի բնակիչներն ու հայտնել այս մասին: Կատարվածը լուրջ խնդիրներ է առաջացրել, մարդիկ երկար ժամանակ չեն կարողացել կտրել ջրի հոսքը:
Ինչպես նշում է կայքը, Գյումրի գետակի մաքրման աշխատանքները միայն ձեռքով են իրականացվում, տարիների կուտակված աղբից ազատվել առայժմ չի հաջողվում: Պատասխանատուները բազմիցս են ասել, որ գետակն ամբողջությամբ մաքրելու համար լուրջ գումարներ են հարկավոր, որպեսզի գործի դրվի անհրաժեշտ տեխնիկան:
Բնակիչներն էլ անհանգստացած են, Գյումրի գետակը պատված է կենցաղային ու շինարարական աղբով, եթե ժամանակին կատարվեն մաքրման աշխատանքները, նման իրավիճակում իրենք չեն հայտնվի, իսկ հորդառատ ու երկարատև անձրևները կարող են լուրջ հետևանքներ ունենալ: