Երևանի ակցիայի մասնակիցները ավլում են փողոցներն ու վոլեյբոլ խաղում. TASS
Չնայած վաղ առավոտին, Մարշալ Բաղրամյան փողոցից լսվում է բարձր երաժշտության ձայն: Մի քանի տասնյակ ցուցարարները ժողովրդական պարեր են պարում, նրանցից շատերն իրենց վզին կապել են Հայաստանի եռագույնը: Այսկերպ է երևանյան այսօրվա առավոտը նկարագրում TASS լրատվական գործակալությունը:
Նկարագրելով անցած գիշերը՝ ռուսական գործակալությունը գրում է, թե գիշերը բավական հանգիստ է անցել: «Ինչպես և նախորդ օրերին, մինչ լուսաբաց Հայաստանի խորհրդարանի պատգամավորներն ու մտավորականության ներկայացուցիչները «կենդանի պատ» էին կազմել ցուցարարների ու ոստիկանության միջև»,-գրում է TASS-ը:
Գործակալությունը նշում է, որ առավոտյան ակցիայի մասնակիցները ավլում են փողոցը, որտեղ գիշերվանից շատ աղբ է կուտակվել, երիտասարդները վոլոյբոլ են խաղում:
«Ընդհանուր առմամբ՝ բազմաթիվ բնակիչներ օգտվում են ստեղծված իրավիճակից՝ հանգստյան օրը վայելելով առավոտը ու զբոսնելով վերջին օրերին կենտրոնի փակ պողոտայով: Ոմանք այստեղ են գալիս երեխաների հետ»,-հայտնում է TASS-ը: