Բաժիններ՝

Քուվեյթի մայրաքաղաքի մզկիթում ահաբեկչության զոհերի թիվը հասել է մինչև 23 մարդու

Քուվեյթի մայրաքաղաքի մզկիթում ահաբեկչության զոհերի թիվը հասել է մինչև 23 մարդու, վիրավորվել են տասնյակ մարդիկ, հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը:

Պայթյունը որոտացել է ուրբաթօրյա աղոթքի ժամանակ Էլ-Քուվեյթ քաղաքի Էս-Սավաբիր շրջանի շիաների մզկիթում:

Ականատեսների խոսքով՝ մահապարտ ահաբեկիչը ռումբը գործի է գցել՝ գտնվելով մզկիթում: Ոստիկանությունը շրջապատել է ահաբեկչության շրջանը: Հաղորդվում է, որ Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմեդ աս-Սաբահը ժամանել է դեպքի վայր:

Reuters-ի տեղեկություններով՝ հարձակման համար պատասխանատվություն է ստանձնել ԴԱԻՇ իսլամական խմբավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս