Վրաստանի ու Հայաստանի միակ զենքը ուժեղ ժողովրդավարությունն է. Ցուլուկիանի
Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, ով Երևանում մասնակցում է վրաց-հայկական իրավական ֆորումին, հայտարարել է, որ Վրաստանի ու Հայաստանի միակ զենքը տարածաշրջանում ստեղծված իրավիճակում, ուժեղ ժողովրդավարությունն է: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Մենք ապրում ենք շատ բարդ տարածաշրջանում ու մեր միակ զենքը միայն ուժեղ ժողովրդավարությունն է, որտեղ դեմոկրատական ինստիտուտները գործում են մարդու իրավունքների պաշտպանության ու ամրապնդման ուղղությամբ: Միայն անկախ, ուժեղ քաղաքացիները կարող են դեմ դուրս գալ մարտահրավերներին, որոնց առաջ ծառացած են մեր երկրները»,-ասել է Ցուլուկիանին: