Բաժիններ՝

Հայտարարություն. Վանաձորցիները սատարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներին

2014 թվականից ՀՀ քաղաքացիները պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի հերթական անհիմն թանկացման դեմ: Անվիճելի է, որ 17 ՀՀ դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) ներկայացված հիմնավորումները խոսում են ընկերության կողմից չարաշահումների, վատնումների և ընդհանուր վատ կառավարման մասին: Սակայն որոշման ընդունումը հետաձգելու և Ընկերության ներկայացրած ծախսերը մանրամասն քննության ենթարկելու փոխարեն ՀԾԿՀ-ն որոշում կայացրեց հաստատել սակագնի 6,93 ՀՀ դրամով թանկացումը:
2015 թ. հունիսի 19-ից Երևան քաղաքում խաղաղ նստացույց իրականացնող քաղաքացիների նկատմամբ հունիսի 23-ի առավոտյան անհամաչափ ուժ կիրառվեց: Ոստիկանությունը, ջրցան մեքենայով դաժանորեն ցրելով նստացույցի խաղաղ մասնակիցներին և լրագրողներին, նրանց նկատմամբ բռնություններ կիրառելով բերման ենթարկեց ոստիկանություն: Ըստ ՀՀ ոստիկանության տարածած տեղեկատվության` բերման է ենթարկվել 237 անձ, որոնք ներգրավված են խուլիգանության համար հարուցված քրեական գործում: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության` 25 հոգի դիմել է շտապ բուժօգնության, որոնցից 15-ը տեղափոխվել է հիվանդանոց:

Ստորև շարադրում ենք մեր պահանջները.

– Գտնելով, որ սակագնի որևէ բարձրացում հիմնավորված չէ, ՀՀ Կառավարությունից և Նախագահից պահանջում ենք չեղարկել սակագնի բարձրացման վերաբերյալ ՀԾԿՀ որոշումը և անկախ աուդիտի ենթարկել «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ն

– Դատապարտելով խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունը՝ ՀՀ Գլխավոր դատախազությունից և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից պահանջում ենք, պատասխանատվության ենթարկել բռնություն կիրառած և դրա վերաբերյալ հրաման արձակած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին

– Հավաքների ազատության իրավունքը համարելով ժողովրդավարական հասարակությունում քաղաքացու ամենակարևոր իրավունքներից մեկը՝ ՀՀ Ոստիկանությունից, ՀՀ Քննչական կոմիտեից և ՀՀ Դատախազությունից՝ պահանջում ենք դադարեցնել խաղաղ ցուցարարների և լրագրողների անհիմն քրեական և վարչական հետապնդումը և հատուցել պատճառված վնասը:

Ոչ թալանին-Վանաձոր խումբ

“ընդեմ էլեկտրաէներգիայի թանկացման ակցիա Վանձորում” eventy

Ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման Վանաձոր քաղաքում տեղի ունեցող հավաքների մասին պատմող նկարներ կարող եք գտնել “ոչ թալանին-Վանաձոր” խմբում եւ հետեւյալ հղումով.

«Ոչ թալանի-Վանաձոր» խումբ
Լուսանկարը՝ Ռազմիկ Մարտիրոսյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս