Մարդիկ են հայտնվել, ովքեր ուզում են հերոսանալ. Գագիկ Բեգլարյանը՝ Բաղրամյան պողոտայի դեպքերի մասին. armlur.am
armlur.am-ը գրում է. Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կարծում է, թե Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող դեպքերի ֆոնին կան մարդիկ, ովքեր իրենց իմիջն են վերականգնում կամ փորձում հերոսանալ:
Լրագրողների հետ զրույցում խոսելով այդ մասին, նա հավելեց, թե ինքն այդ կարգի ներկայանալու կարիք չունի: Հարցին, թե Դուք պատրա՞ստ եք վճարել, Բեգլարյանը ասաց, որ եթե որոշում է եղել, պատրատ է:
«Եթե պետությունը որոշում է ընդունել, որ թանկանա էլեկտրաէներգիան, դա չի նշանակում, որ այդ որոշումը օդից վերցվել և ընդունվել է: Մասնագետներ կան, կներկայացնեն Ձեզ մանրամասն, թե ինչու է կայացվել այդ որոշումը, և թե ինչու է անհրաժեշտ այդ որոշումը Հայաստանի Հանրապետության համար: Այն մանրամասները, որոնք եթե Դուք լսեք և իմանաք, ապա ինքներդ հավատացած եղեք, որ ժողովրդի մեծ մասը կհասկանա, որ տակը տրամաբանություն կա: Ինչ մնում է Բաղրամյան փողոցի վրա մարդկանց պայքարին, ապա նրանց պետք է ներկայացվի այդ մասնագիտական տեսակետը, այդ երիտասարդների հետ պետք է այդ մանրամասները քննարկվեն»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: