Բաժիններ՝

Հայաստանում ցույցերը հենց սկզբից դատապարտված էին Կիևի Մայդանի հետ համեմատության. Gazeta.ru

Gazeta.ru-ն, վերլուծելով երևանյան վերջին իրադարձությունները, գրում է, որ Հայաստանում բողոքի ցույցերը հենց սկզբից դատապարտված էին Կիևի Մայդանի հետ համեմատության:

«Սակայն այդ համեմատությունը կաղում է: Երևանում միտինգները չունեն հակառուսական բնույթ, սակայն դա կարող է տեղի ունենալ, եթե Մոսկվան շարունակի հետխորհրդային բոլոր երկրներում տեղի ունեցող ցույցերի մեջ տեսնել Պետդեպի ձեռքը: Դա վերաբերում է նաև ներքին քաղաքականությանը, որտեղ «մայդանի» ուրվականի դեմ պայքարը դարձել է պետության կարելի է ասել՝ առաջին խնդիրներից մեկը: Երևանի ցույցերը Կիևի Մայդանի հետ համեմատելը հասկանալի է:

Մեր երկրի վրա չափից շատ տպավորություն գործեցին ուկրաինական հուզումները, որոնք ավարտվեցին իշխանափոխությամբ, Ղրիմը Ռուսաստանին միացնելով ու Դոնբասի պատերազմով: Սնտուրաժ հաղորդեցին նաև որոշ համընկնումներ, սկայն ակտիվության նվազման փոխարեն տեղի ունեցավ հակառակը»,-գրում է հոդվածագիը՝ նկատի ունենալով ոստիկանության կողմից ցույցը ուժով ցրելու հանգամանքը:

Հոդվածում նշվում է, որ երևանցիների շրջանում արդեն կատակ է տարածվել. «Որքան մեզ ջրում են, այնքան շատանում ենք»:

«Երևանյան շոգը միայն թեժացնում է մարդկանց: Ինչպես Ուկրաինայում, այնպես էլ այստեղ ցուցարարների մեծ մասն ուսանողներ են: Բացի այդ՝ ավարտվել է քննական շրջանը, ինչը նշանակում է, որ մարդիկ ավելի շատ ազատ ժամանակ ունեն: Սակայն ինչպես բոլոր համեմատությունները, այս համեմատությունը ևս կաղում է: Դա ինչպես երբեք, հարկավոր է հասկանալ ռուս ղեկավարներին, ովքեր, ինչպես երևում է, տարվել են մտքով, թե ամեն ինչ իրենց շրջապատում կատարվում է, արվում է ի վնաս Ռուսաստանի՝ արևմտյան չարակամների կողմից»,-նշված է հոդվածում:

Ուշադրություն է հրավիրվում նաև փաստին, որ Մոսկվան տեղի ունեցող իրադարձություններին շատ զուսպ է արձագանքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս