Երևանում շարունակվում են բողոքի ակցիաները. «Գրուզիա օնլայն»

Երևանում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք սկսվել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով, գրում է «Գրուզիա օնլայնը»:

Նշվում է, գիշերը Բաղրամյան պողոտայում խաղաղ է անցել:
Ինչպես լրագրողներին հայտնել են ցուցարարների համակարգող շտաբից, Հայաստանի ոստիկապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ ոստիկանությունը չի պատրաստվում ուժ կիրառել ցուցարարների դեմ:

«Նա դիմել է ակցիայի մասնակիցներին ու կոչ արել չքաղաքականացնել հարցը»,-գրում է կայքը:
Հաղորդվում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ-ի գագաթաժողովին, որտեղ հանդես է գալու ելույթով:

«Հայաստանի նախագահը արդյո՞ք իր ելույթում կանդրադառնա մայրաքաղաքում անցկացվող միտինգներին, դեռ հայտնի չէ»,-գրում է «Գրուզիա օնլայնը»:

Տեսանյութեր

Լրահոս