Վարչապետը՝ Բաղրամյան պողոտան փակելու մասին

Այսօր կառավարության նիստում 2015 թ-ին ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները հաստատելու հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կոպիտ խախտումների վերաբերյալ նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն պետք է իրականացվի և պարզի դրանց իրավաչափությունը:

«Հունսի 23-ին ոստիկանական գործողությունները արձագանք են առաջացրել հանրության և միջազգային գրոծընկերների մոտ: Կարգապահական հանձնաժողովը ևս ակնկալիք ունի, հանրությունն ակնկալում է օբյեկտիվ, թափանցիկ աշխատանք»,- հայտարարեց Հ.Աբրահամյանն ու, դիմելով ակտիվիստներին և ակցիաների կազմակերպիչիներին, հայտարարեց, որ նման ոճը ոչ մի արդյունքի չի բերելու:

Նա նշեց, որ կառավարությունը պատրաստ է քննարկել ցանկացած հարց, իսկ փակելով Բաղրամյան փողոցը և խաթարելով քաղաքացիների անցուդարձը, երթևեկությունը, ոչնչի չի հանգեցնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930