Բաժիններ՝

Ընկերության անպատասխանատու գործունեությունը երկար տարիներ է, ինչ ստվերում է ողջ ռուսական բիզնեսը. Արմեն Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, Facebook-ի իր էջում անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին, գրում է, որ «ԻնտերՌԱՕ»-ի մամլո ծառայության «անատամ, անողնաշար, իրավիճակի համար պատասխանատվություն չկրող» մեկնաբանությունները իրեն ստիպել են «ձեռքը վերցնել գրիչը»:

Արմեն Դարբինյանը ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր է առաջարկում՝ խորհուրդ տալով Կովալչուկ Կրտսերին նախ՝ աշխատանքից ազատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրեն Եվգենի Բիբինին, ում անունը «այսուհետ Հայաստանում արտաբերվում է միայն միջնամատը վերև պահած», երկրորդ՝ հետ կանչել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը՝ դրանով իսկ օգնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին «պահպանել դեմքը»:

Վերջինս առաջարկում է ՀԷՑ-ում իրականացնել ծախսերի ու ընկերության գործունեության անկախ ու պրոֆեսիոնալ աուդիտ, վարձել նոր մենեջմենթի, որն ի զորու է իրականացնել բիզնես-ռազմավարություն նախկին սակագներով:

«Հարկավոր է հասկանալ, որ ընկերության սոցիալապես անպատասխանատու գործունեությունը երկար տարիներ է, ինչ ստվերում է ողջ ռուսական բիզնեսը: Հարկավոր է գիտակցել սեփական պատասխանատվության աստիճանը»,- գրել է Արմեն Դարբինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս