Բաժիններ՝

Գագիկ Գինոսյանին նարկոդիսպանսերից կվերադարձնեն Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնին

Հայտնի է դարձել, որ «Կարին» համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանին հետազոտության համար Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնից տեղափոխել են նարկոդիսպանսեր: 168.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց այս պահին Արաբկիրի քննչական բաժնում գտնվող Երևանի ավագանու «Բարև Երևան» ընդդիմադիր խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Մեզ հետ զրուցում նա հաղորդեց, որ Գինոսյանը ոստիկաններին տեղեկացրել է նման հետազոտման անհրաժեշտություն չլինելու մասին, սակայն ոստիկանները համառել են, թե այդ հետազոտությունը պարտադիր է բոլորի համար:

Անահիտ Բախշյանը հաղորդեց, որ իրենք այս պահին քննչական բաժնում սպասում են Գագիկ Գինոսյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս