Վաղարշապատի ոստիկանություն բերման է ենթարկվել 11 քաղաքացի, 2-ը լրագրողներ են
Հենց այս պահին Վաղարշապատի ոստիկանության բաժնից դուրս են եկել Օմբուդսմենի ներկայացուցիչները և իրենց հետ Երևան են բերում բերման ենթարկված քաղաքացի Ալբերտ Վանիկյանին:
Վաղարշապատի ոստիկանության բաժին ըստ նախնական տեղեկատվության բերման է ենթարկվել 11 քաղաքացի,նրանցից 8-ի անուններն են.
1.Պետրոս Մոսոյան
2.Սուրեն Ջալալյան
3.Արման Կարապետյան
4.Գարիկ Աբրոյան
5.Զարուհի Սիմոնյան
6.Գեորգի Ավետիսյան
7.Մխիթար Մելքոնյան
8.Ալբերտ Վանիկյան
Բերման ենթարկված 2 քաղաքացիները եղել են լրագրողներ:
Այս պահի դրությամբ Վաղարշապատի բաժին բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել: