Բաժիններ՝

Արտակարգ իրավիճակ Արարատի մարզի Արբաթ գյուղում. բնակիչները, ի նշան բողոքի, պատրաստվում են անժամկետ փակել Երևան-Էջմիածին ճանապարհը. shamshyan.com

Արարատի մարզի Արբաթ համայնքի 300-ից ավելի բնակիչներ պատրաստվում են հինգշաբթի օրը, ի նշան բողոքի, փակել Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Զվարթնոց» օդանավակայանի հատվածը, քանի որ արդեն հոգնել են բազմաթիվ անգամ Արարատի մարզպետարան և գյուղապետարան դիմելուց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ գյուղն ապրում է ոչ թե 21-րդ դարում, այլ՝ քարե. ճանապարհների մարդաբոյ փոսերի պատճառով ոչ միայն տրանսպորտ ու տաքսիներ չեն գալիս գյուղ, այլև շտապ օգնության բժիշկներն են փորձում հրաժարվել այնտեղ գնալուց:

«Գյուղն օրերով խմելու ջուր չի ունենում, երեխաներին լողացնում ենք արտեզյան ջրով, այն էլ՝ շաբաթը 1-2 օր է գալիս: Ասում են՝ 21-րդ դարում ջրի խնդիր չի լինի, մինչդեռ մեր գյուղը դոփում է տեղում և դեռ ինչքան էլ կդոփի, չգիտենք»,-ասացին բնակիչները:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս