Բաժիններ՝

Իմ կինը գերազանցում է ինձ խելքով. Ջորջ Քլունի

Շուտով հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին ու Ամալ Ալամուդդինը կտոնեն իրենց հարսանիքի առաջին տարեդարձը: Դատելով հայտնի դերասանի հայտարարություններից՝ նրանց կյանքում լիակատար ներդաշնակություն է, գրում է kleo.ru-ն:
Վերջին հարցազրույցներից մեկում Քլունին զարմանալի խոստովանություն է արել:

Նա խոստովանել է, որ իր կինը իրենից խելացի է ու ինքը դրանով հպարտանում է:
Ինչպես հայտնի է, հոլիվուդյան դերասանի կինը փայլուն կարիերա է արել փաստաբանության ոլորտում:

Ժամանակին Ամալը համագործակցել է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ու ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի, իսկ ներկայում էլ Հայաստանի շահերն է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Նա բավական խիտ գրաֆիկ ունենալու պատճառով այդքան էլ չի կարողանում ժամանակ հատկացնել ամուսնուն, սակայն Ջորջը չի բողոքում: Դերասանը կարծում է, որ իր բախտը բերել է կնոջ հետ ու հպարտանում է սիրելիի ինտելեկտով ու պրոֆեսիոնալիզմով:

«Ես կասկած չունեմ, որ իմ կինը գերազանցում է ինձ խելքով ու ես չափազանց գոհ եմ: Մի՞թե վատ է ձեզ ավելի խելացի մարդկանցով շջապատելը: Ըստ իս՝ պարզապես հիանալի է: Ընդ որում՝ իմ նշաձողն այդքան էլ բարձր չէ, ու Ամալը ցանկացած ինտելեկտուալ ճակատամարտում միշտ հաղթում է: Ինձ համար հաղթելու միակ շանսը ձեռնամարտն է»,-խոստովանել է դերասանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս