Բաժիններ՝

Թբիլիսիում հաշվարկում են ջրհեղեղից տուժած ընտանիքներին հասցված վնասի չափը

Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սկսվում է 110 ընտանիքին Թբիլիսիի ջրհեղեղի հասցրած նյութական վնասի չափի հաշվարկը: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի փախստականների և տեղահանվածների հարցերով նախարարության մամլո ծառայությանը:

Թբիլիսիում հունիսի 14-ի գիշերը տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով մահացել է 19 մարդ, մոտ 300 մարդ ստիպված էր եղել թողնել տները, որոնց մի մասն ավերվել էր, մյուս մասը կարիք ունի վերանորոգման:

«Համատեղ մշակվել է տուժած ընտանիքներին հաշվառելու եղանակ, որտեղ մանրամասն նկարագրված է ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը, նրանց ներկայիս բնակության վայրն ու կարիքները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տվյալով՝ տվյալ բազայի անալիզը հնարավորություն կտա Վրաստանի կառավարությանը որոշակիացնել վնասի չափն ու համապատասխան որոշում ընդունել այդ տվյալների հիման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս