Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Հունիսի 22-ին, 25-26-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև , առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:
Հունիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 25-26-ին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում`
Հունիսի 22-ին, 25-26-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Հունիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն