Բաժիններ՝

3:0` հօգուտ Երևանի քաղաքապետարանի հավաքական թիմի

Գերմանիայի Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերայի նախաձեռնությամբ Երևան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքների քաղաքապետերի ֆուտբոլի հավաքական թիմը մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացրել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի հավաքական թիմի հետ: Հանդիպմանը հետևել և Երևանի քաղաքապետարանի թիմին քաջալերել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

37a797bf3ececac6c8f5d7587c60cd6b620d42a4

Խաղի առաջին հարվածի պատիվը վերապահվել է Գերմանիայի Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային: Թիմերը խաղադաշտում անցկացրել են 30-ական րոպե տևողությամբ 2 խաղակես: Երկու թիմերն էլ ցուցադրել են գեղեցիկ ֆուտբոլ, սակայն դիտարժանությամբ ավելի աչքի է ընկել մեր մայրաքաղաքի հավաքական թիմի խաղը, որն էլ հաղթել է 3:0 հաշվով: Առաջին խաղակեսի 12-րդ րոպեին հաշիվը բացել է Աբել Մինասյանը: Երևանցիները ևս երկու անգամ աչքի են ընկել հանդիպման երկրորդ խաղակեսում: Նախ 35-րդ րոպեին բազմաքայլ կոմբինացիայից հետո հաշիվը կրկնապատկել է Սարո Գալստյանը, ապա 46-րդ րոպեին ԳԴՀ 12 քաղաքների հավաքական թիմի դարպասը գրավել է Արամ Քոսայանը:

28f7c87ed6bbabb5f35bc9fe0735a7fb34e029c0

Հանդիպման ավարտից հետո երկու թիմերի ֆուտբոլիստների հետ զրուցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը շնորհավորել է ֆուտբոլիստներին դիտարժան խաղի կապակցությամբ և նշել, որ հանդիպման գլխավոր նպատակը տոնական և բարեկամական մթնոլորտն էր, ինչը և ապահովվել է:

Հավաքական թիմերի ֆուտբոլիստներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու և իսկապես տոնական մթնոլորտ ապահովելու համար: Թիմերն շնորհակալություն են հայտնել նաև երկրպագուներին, ովքեր ողջ խաղի ընթացքում ակտիվորեն աջակցել են իրենց սիրելի թիմերին:

ԳԴՀ 12 քաղաքների հավաքական թիմի ֆուտբոլիստները Երևանի քաղաքապետին են հանձնել հանդիպման մասին վկայող հուշադրոշ: Նշելով, որ իրենց մոտ ձևավորվել է ավանդույթ` հյուրընկալող քաղաքում ինչ-որ բարեգործական նախաձեռնություն իրականացնելու վերաբերյալ, Երևանի քաղաքապետին են փոխանցել 2 միլիոն 600 հազար դրամի հավաստագիր, որը խնդրել են հանձնել Արաբկիր բժշկական կենտրոնին:

902a650796c24eb7bc728a02880c61244e7a16a8

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս