Բաժիններ՝

Թբիլիսիում ջրհեղեղից տուժածներին օգնելու համար արդեն նվիրաբերվել է 7 մլն դոլար

Թբիլիսիում ջրհեղեղից տուժածներին օգնելու ու մաքրման-վերականգնողական աշխատանքների համար արդեն մոբիլիզացվել է 15 մլն 200 հազար լարի (մոտավորապես 6,9 մլն դոլար), հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Այս մասին տեղեկացնում է newsgeorgia.ge-ն:

«Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ներդրում են ունենում վերջին աղետի հետևանքների ոչնչացման գործում»,-ասել է Ղարիբաշվիլին արտակարգ շտաբի նիստում:

Նա նաև շնորհակալություն է հայտնել հատուկ ծառայություններին ու կամավորներին արված աշխատանքի համար:
Վրաստանի ֆինանսների նախարարության որոշմամբ՝ բացվել են հատուկ հաշվեհամարներ, որտեղ ցանկացողները կարող են գումար նվիրաբերել Թբիլիսիի ջրհեղեղից տուժածներին օգնելու ու աղետի հետևանքները վերացնելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս